Angry Birds համակարգչային խաղի արտադրող ֆիննական Rovio ընկերությունը կկրճատի աշխատակիցներին, հայտնում է Gazeta.ru-ն:
«Կրճատումները պայմանավորված են խաղերի շուկայի ոչ բավարար աճով», - հայտարարել են Rovio-ում:
Ինչպես նշում է պարբերականը, ընկերության գործադիր տնօրեն Միքայել Հեդը իր բլոգում գրել է, որ սպասվում է աշխատակիցների 16%-անոց կրճատում:
«Դժվար որոշումները պետք է վաղ ընդունվեն», - գրել է Թեդը:




























