Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը Twitter սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հաստատել է Դոնեցկի հրետակոծության ժամանակ իր աշխատակցի զոհվելու մասին լուրը:

«Ուկրաինական Դոնեցկի մեր գրասենյակում ողբերգական պատահար է տեղի ունեցել: Ներկայում մենք պարզում ենք փաստերը եւ իրավիճակի մասին ձեզ կտեղեկացնենք, երբ դա հնարավոր լինի»,- կազմակերպության հաղորդագրությունն է մեջբերում Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնեցկի հրետակոծության ժամանակ Կարմիր Խաչի աշխատակից է զոհվել, ենթադրաբար՝ Շվեյցարիայի քաղաքացի: