Երիտասարդ զույգը՝ 23-ամյա տղան եւ 21-ամյա աղջիկը մահացել են Սանկտ Պետերբուրգում՝  11-րդ հարկից ընկնելու հետեւանքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՔԿ-ի Պետերբուրգի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Սերգել Կապիտոնովի խոսքերը:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդները դուրս էին եկել ծխելու: «Սա, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է, ըստ նախնական տեղեկության՝ աղջիկը ծխել է բարակ քիվի վրա կանգնած եւ չպարզված հանգամանքներում ընկել է, երիտասարդն էլ  հետեւից», - հայտնել է Կապիտոնովը:

«Խոսքն ինքնասպանության մասին չէ, նրանք կենսուրախ մարդիկ էին», - հավելել է նա:

Զոհված աղջիկը քարտուղարուհի էր  Պետերբուրգի քոլեջներից մեկում: Նախքան միջադեպը երիտասարդներն ալկոհոլ էին խմել: Սկսվել է նախաքննչական ստուգում: