Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի իշխանություններն անվավեր են ճանաչել քրիստոնյայի եւ հինդու աղջկա ամուսնությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ տվյալ որոշումը Հնդկաստանի իշխանություններն ընդունել են հասարակության հինդուիստական  հատվածի ճնշման տակ: Երիտասարդ զույգը գաղտնի ամուսնացել էր հինդուիստական ավանդույթներով՝ չստանալով հարսնացուի հարազատների համաձայնությունը: 

Մի քանի հինդուիստական խմբեր, իմանալով ամուսնության մասին, շրջապատել են  նահանգի վարչական շենքը եւ պահանջել անվավեր ճանաչել ամուսնությունը: