Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիեննա այսօր կայանալիք թռիչքի հետ խնդիրներ են եղել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գռզելյանը:
Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Վիեննա-Երեւան չվերթը չի կայացել՝ պայմանավորված տեխնիկական անձնակազմի խնդիրների հետ: Երեւան-Վիեննա չվերթը եւս չի կայացել, բայց այստեղից մարդկանց տարբեր չվերթներով ուղարկել են: Իսկ Վիեննայում շարունակում եմ մնալ Երեւան եկող անձինք, որոնց մասին որեւէ տեղեկատվություն չկա:
Այս չվերթը սպասարկում է «Ավստրիական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որի հետ չի հաջողվում կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ: Մեր տեղեկություններով՝ Վիեննա-Երեւանը չվերթի չկայանալու պատճառը 2-րդ օդաչուի բացակայությունն էր:




























