Մալիում անհայտ անձանց հարձակման հետեւանքով զոհվել են ՄԱԿ-ի բազմապրոֆիլ առաքելության 9 խաղաղապահներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առաքելության ներկայացուցիչ Օլիվիե Սալգադոյին:
Ըստ նրա՝ զորքն ամենաշատ կորուստներն է կրել Մալիում գտնվելու պահից ի վեր, երբ խաղաղապահների մեքենաների շարասյունը ծուղակն էր ընկել երկրի հյուսիսարեւելյան Մենակա քաղաքի մերձակայքում:
Աղբյուրը նշում է, որ նման միջադեպերը Մալիի հյուսիսում հաճախադեպ են. առաքելության զինվորներով մեքենաները հաճախ են պայթում ականի վրա, նրանց վրա հարձակվում են մոտոցիկլներով գրոհայինները եւ մահապարտ ահաբեկիչները:
Ներկայումս Մալիում ՄԱԿ-ի առաքելությունում կա 9 հազար զինծառայող ոստիկան: Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն երկարացրել է «երկնագույն սաղավարտների» մնալու ժամկետը Մալիում՝ մինչեւ 2015 թ. հունիս:




























