Լոնդոնը ճանաչվել է ապրելու եւ աշխատելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, փոխանցում է MIGnews-ը: Այսպիսով, այս վարկանիշում 5 տարի առաջատար դիրքը պահպանող Հոնկոնգը հայտնվել է երկրորդ տեղում:
Ըստ աղբյուրի՝ Լոնդոնում ապրելը կրկնակի թանկ է, քան Սիդնեյում, եւ քառակի թանկ, քան Ռիո դը Ժանեյրոյում:
Լոնդոնում կյանքի թանկացումը կապված է բնակարանի վարձի թանկացման հետ՝ որպես ազգային արժույթի ամրապնդման արդյունք:
Փորձագետները պնդում են, որ մոտ ապագայում տվյալ միտումը բացասաբար կազդի տնտեսության վրա, քանի որ Լոնդոնի կենտրոնական մասը կյանքի համար ոչ մատչելի կդառնա նույնիսկ այնտեղի ներկայիս բնակիչների համար:





























