Թոշակառուն Ուրալից անօրինականորեն թռել է ինքնուրույն հավաքած ինքնաթիռով, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով  Արեւմտա-սիբիրյան տրանսպորտային դատախազության կայքին:

Տարեց իրավախախտին, աղբյուրի համաձայն, վարչական պատասխանատվության կենթարկեն:

Պարբերականը հստակեցնում է, որ սեպտեմբերի 5-ին Օմսկի մարզում «Helio» օդանավն է հայտնաբերվել: «Հաստատվել է, որ օդանավը ղեկավարել է Չելյաբինսկի մարզի բնակիչը, ով այն ձեռք է բերել 2013թ.-ին քանդված վիճակում»,- նշվում է դատախազության կայքում: Թոշակառուն թռել է չգրանցված օդանավով եւ առանց մասնավոր օդաչուի վկայագրի: Նա չի ունեցել նաեւ օդային շարժումը սպասարկող մարմնի թույլտվություն օդանավ կառավարելու համար: