Քալիֆորնիայի իշխանությունները փակել են տեղի երեք լողափերն անվտանգության նկատառումներից ելնելով այն բանից հետո, երբ լողափի մոտակայքում սերֆինգիստը շնաձկան զոհ է դարձել, հաղորդում է «Reuters» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայում հինգշաբթի երեկոյան տեղի ժամանակով ամերիկյան ռազմաօդային ուժերի «Վանդենբերգ» բազայի մոտակայքում: Շնաձկան հարձակման հետեւանքով սերֆինգիստը վնասվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սա սպիտակ շնաձուկ էր երկու-երեք մետր երկարությամբ:

Ինչպես նշվում է ամերիկյան ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ, Սերֆ, Մինութեմեն եւ Վոլ ափերը մինչեւ կիրակի երեկոյան փակ են լինելու՝ «ելնելով անվտանգության նկատառումներից», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շնաձկան հարձակման դեպքերն ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափերին հազվադեպ են տեղի ունենում: Այսպես, 1900թ.-ից Քալիֆորնիայում գրանցվել է նման 154 դեպք: