Եվրամությունը 2015թ. ապրիլին Ռուսաստանի համար կենսաչափական շենգեն վիզաներ կներմուծի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԵՄ ներքին գործերով հանձնակատար Սեսիլիա Մալստրեմի գրասենյակից։

2015թ. ապրիլից Ռուսաստանի համար կենսաչափական շենգեն վիզաների ներմուծումը ծրագրային միջոցառում է եւ կապ չունի եվրոպական պատժամիջոցների հետ։