Հարավային Կորեայի իշխանություններն ու ԿԺԴՀ կառավարությունը համաձայնության է եկել վերականգնել բանակցությունները բարձր մակարդակում, հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ կողմերը համաձայնել են մոտակա շաբաթների ընթացքում բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել: Օրակարգը չի հստակեցվում:

«Երկու կողմն էլ համաձայնել են քննարկել կապերի վերականգնման մանրամասները բարձր մակարդակում»,- նշվում է Միավորման (Կորեայի հանրապետություն) նախարարության հայտարարության մեջ, որը զբաղվում է Կորեայի միավորման գործունեությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ համաձայնությունը ձեռք է բերվել ԿԺԴՀ բարձրաստիճան երեք ներկայացուցիչների Սեուլ կատարած այցի ընթացքում, որոնցից երկուսը Կիմ Չեն Ինի օգնականներն են:

2014թ.-ի հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ամանորյա ուղերձում դիմել է ժողովրդին ու կոչ արել բարելավել Հարավային Կորեայի հետ հարաբերությունները: