Ծծումբ տեղափոխող բեռնատար գնացքը շաբաթ դուրս է եկել ռելսերից ՀԱՀ-ի մայրաքաղաք Պրետորիայի մոտակայքում: Տեղական իշխանությունները սկսել են տարհանել մոտակա շրջաննների բնակիչներին:

«Մենք տարհանում են մարդկանց երկաթուղուց 200 մետր շառավիղ հեռավորության վրա, քանի որ պարկերից մեկից ծուխ է բարձրացել: Հրդեհ չկար, սակայն ծուխը վտանգ է ներկայացնում, երբ հայտնվում է թոքերում»,- հայտարարել է արտակարգ պատահարների ծառայության ներկայացուցիչ Յոհան Պիտերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:  Ութ վագոնից բաղկացած շարժակազմը ռելսերից դուրս է եկել Համանսկրալ քաղաքում, «Հոբելյանական» առեւտրի կենտրոնում:

Արտակարգ պատահարների ծառայության ներկայացուցչի խոսքով՝ շարժման վերականգման աշխատանքները երկար կտեւեն: