Հոնկոնգում բողոքի ցույցերի ընթացքում կալանավորվել է 19, վիրավորվել՝ 18 մարդ, փոխանցում է South China Morning Post-ը։
Գրեթե բոլոր կալանավորվածները տեղի բնակիչներ են, որոնք փորձել են քանդել ցուցարարների պատնեշները եւ հանդիպել բողոքողների դիմադրությանը:
Նշվում է, որ վիրավորների շարքում կա ոստիկանության վեց աշխատակից, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բողոքողները խոստանում են չեղյալ հայտարարել իրենց եւ կառավարության միջեւ բանակցությունները, եթե չդադարեն ոստիկանների «կազմակերպված հարձակումները» ցուցարարների վրա:


























