Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով թագավորական պալատի բյուրոն։
Տարածած հաղորդագրության համաձայն՝ 86-ամյա միապետը հիվանդանոց է տեղափոխվել ուրբաթ եեկոյան՝ իր նստավայրից։
Նրա անձնական բժիշկը հայտնել է, որ արքայի ջերմությունը հասել էր 38,2-ի, նաեւ զարկերակային բարձր ճնշում էր դիտվել։ Միապետի մոտ արյան վարակ է հայտնաբերվել։
Շաբաթ օրը բժիշկներին հաջողվել է իջեցնել ջերմությունը։ Թագավորի վիճակը դեպի լավն է գնում։
Թաիլանդի թագավորը աշխարհի ամենաերկար իշխող միապետն է։ Նա գահ է բարձրացել 1946-ին։ Մոտ մեկ տարի առաջ Ադուլյադետը դուրս էր գրվել Բանգկոկի Սերիրաջ հիվանդանոցից, որտեղ մնացել էր գրեթե հինգ տարի։



























