Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի այն խոսքերին, թե Թուրքիան ֆինանսավորում եւ զինում էր Սիրիայի ծայրահեղական կազմակերպություններին, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը։
«Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել այս կամ այն ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու համար, այդ թվում՝ ԻՊ-ին», - նախագահի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Հարվարդի համալսարանում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ Թուրքիան օգնում էր սունիական խմբավորումներին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» եւ «Ջեբհաթ ան Նուսրան»։
ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, որը կապ ունի «Ալ Քաիդայի» հետ, մի քանի ամիս առաջ ակտիվացել էր Իրաքում եւ Սիրիայում։



























