Ֆրանսիական քննչական մարմինները շաբաթ մեղադրանք են ներկայացրել «Միություն հանուն ազգային շարժման» (UMP) կուսակցության երեք նախկին անդամներին, որոնք մասնակից են 2012թ.-ի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ երեքն էլ մեղադրվում են փաստաթղթերի կեղծման եւ վստահության չարաշահման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ մեղադրանք էին ներկայացրել նույն գործով երեք այլ մասնակցի՝ «Bygmalion» PR գործակալության աշխատակիցներին, որոնք զբաղվում էին Սարկոզիի նախընտրական արշավի լուսաբանմամբ: Հետաքննության տվյալներով ֆինանսավորումը մասամբ իրականացվել է կեղծ հաշվեհամարներով՝ օրենքով թույլատրելի առավելագույն գումարի գերազանցումը թաքցնելու համար:
«Bygmalion»-ի շուրջ սկանդալը բորբոքվեց մայիսին, երբ Պատրիկ Մեզոնեւը հրապարակայնորեն խոստովանեց հաշիվների հետ մեքենայություններն ու հայտարարեց, որ դրանք իրագործվել են կուսակցության խնդրանքով, դրա առաջարկած սխեմայի համաձայն:


























