Gallup-ի հարցման տվյալներով՝ ամերիկացիների միայն 20%-ն է խրախուսում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի որդեգրած քաղաքական ուղղությունը։

Պատասխանողների  32%-ը բացասաբար են վերաբերվում Օբամայի քաղաքականությանը։ Փորձագետները նշում են, որ միայն հանրապետականների 4% -ն է կողմ նախագահի քաղաքականությանը, 58% -ը դեմ կքվեարկեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքացիների աջակցության ավելի ցածր մակարդակ Ջորջ Բուշ կրտսերն էր ունեցել 2006-ին, երբ  43-րդ նախագահին միայն 18%-ն էր սատարում։

50 նահանգներում սեպտեմբերի 25- 30-ին անցկացված հեռախոսային հարցումներին հազարից ավելի մարդ էր մասնակցել, բոլորն էլ՝ 18 տարեկանից բարձր։