Ֆրանսիացի Էրիկ Հոլդերը երկարատեւ դատական գործընթացից հետո ամուսնացել է հոր նախկին կնոջ հետ, ով իր խորթ մայրն էր հանդիսանում: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ Հոլդերն իրավունք չուներ ամուսնանալ նախկին խորթ մոր հետ, սակայն երկրի հյուսիս-արեւելքում տեղի դատարանը զույգին ընդառաջ է գնացել ու բացառության կարգով թույլ տվել ամուսնանալ:
Հարսանիքին ներկա էր նաեւ հարսի նախկին ամուսինը, ով փեսայի հայրն է:




























