Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնի դերասան եւ Քալիֆորնիայի (ԱՄՆ) նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերին հրավիրել է Ելիսեյան պալատ՝ կլիմայի տաքացման վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Պարբերականը նշում է, որ Շվարցենեգերին զրույցի են հրավիրել, որը պետք է կայանա հոկտեմբերի 10-ին:
Արնոլդ Շվարցենեգերը, հիշեցնում է աղբյուրը, «R20» կազմակերպության հիմնադիրն է, որի նպատակն է ամբողջ աշխարհում օգնել տարածաշրջանային կառավարություններին տնտեսական ծրագրերի մշակման գործում, որոնք ուղղված են ածխածնային արտանետումների կրճատմանը:.




























