Նյու Յորքի դատարանը հաջորդ շաբաթ կքննարկի, թե արդյոք շիմպանզեները նույն իրավունքներն ունեն, ինչպես եւ մարդը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Ակտիվիստները պնդում են, որ մարդանման կենդանիները, այդ թվում նաեւ շիմպանզեները, պետք է նույնչափ օրենքով պաշտպանված լինեն:
Կենդանիների պաշտպան Սթիվեն Վայսը փորձում է դատավորներին համոզել, որ Թոմի մականվամբ շիմպանզեն «դեմք է, որն իրավաբանական իրավունքներ ունի»: Նա անթույլատրելի է համարում Թոմինն վանդակում պահելը եւ պահանջում է, որպեսզի նրան տեղափոխեն հատուկ ապասատարան Ֆլորիդայում: Նրա կարծիքով՝ կապիկի նկատմամբ նման հիմնարարր իրավունքներ են կիրառվելու ինչպես ազատությունն ու հավասարությունը, եւ Թոմիին հարկավոր է դիտարկել որպես անհատ: Ակտիվիստը վկայակոչում է մտածողության ոլորտի փորձագետների կարծիքը, ովքեր պնդում են, որ շիմպանզեն ունի իր «եսը», ինչպես մարդիկ:
Դեկտեմբերին Մոնթգոմերի շրջանի դատարանն ընթացք չտվեց Վայսի նախաձեռնությանը Թոմիի իրավունքի մասին իր «գործի» քննության հայտարարության վերաբերյալ: Նման երեք դեպք այլ կապիկների անունից, որոնք Նյու Յորք նահանգում են բնակվում, նույնպես մերժվել են:




























