Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն ընտանեկան արժեքների եւ ընդդեմ նույնասեռ զույգերի համատեղ ապրելու մասին օրենքի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Օրինագիծը, որը թույլ է տալիս իրավաբանորեն գրանցել նույնասեռ միությունները, առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում: Երկրորդ եւ երրորդ ընթերցումը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ին եւ 9-ին: Էստոնիայի կառավարությունն արդեն հավանություն է տվել օրինագծին:
Ավելի քան 2 ժամ տեւած բողոքի ակցիան կազմակերպել էր «Ի պաշտպանություն ընտանիքի եւ ավանդույթների» հիմնադրամը, որի ղեկավար Վարրո Վոոգլայդի խոսքով հանրահավաքը պետք է ցույց տա պատգամավորներին, որ ժողովուրդը դեմ այդ օրենքին եւ այնպիսի հասկացությունների փոփոխությանը, ինչպիսիք են ամուսնությունն ու ընտանիքը:
Սոցիոլոգների տվյալներով՝ Էստոնիայի բնակչության 67 տոկոսը չի պաշտպանում պետության կողմից նույնասեռ ընտանիքների ճանաչումը:



























