Տաջիկստանում արգելափակել են «Facebook» սոցիալական կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի տվյալներով, հոկտեմբերի 4-ից ցանցի օգտատերերը սկսել են հաղորդագրություններ ու մեկնաբանություններ ստանալ «Facebook» մուտքի բարդությունների վերաբերյալ: Հոկտեմբերի 5-ին, օրվա երկորդ կեսիղ, ամենատարածված սոցցանցի մուտքը Տաջիկստանում արգելափակել են երկրի բոլոր 8 ինտերնետ-պրովայդերները, եւ օգտատերերը կարողացել են մուտք գործել միայն անոնիմայզերների եւ փոխարինող սերվերների օգնությամբ:
Ինտերնետ-պրովայդերներից մեկի ներկայացուցիչն անունը չհայտնելու պայմանով «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է, որ «Facebook»-ի արգելափակման մասին տեղեկացել է Կապի ծառայության պետական կարգավորիչի հեռախոսազանգից:
Փորձագետները համարում են, որ սոցցանցի հերթական արգելափակումը, որը Տաջիկստանում ավելի քան մեկ միլիոն օգտատեր ունի, կապված է «Facebook»-ի տաջիկական հատվածում առկա գրառման հետ, որը կոչ էր անում հոկտեմբերի 10-ին գործող իշխանության դեմ հանրահավաքի դուրս գալ: Ընթացիկ տարվա հուլիսից Տաջիկստանում արգելափակված է «YouTube»-ը, «Facebook»-ն արգելափակել են 2 անգամ՝ հունիսին եւ հուլիսին:




























