Հունական ոստիկանությունը երկու ռուսաստանցու է ձերբակալել՝ Ակրոպոլիսի պատերը վնասելու համար:
Ըստ Gazeta.ru-ի՝ մշակութային հաստատության պահակը տեսել է, որ երիտասարդները պատրաստվում են բարձրանալ պատի վրա եւ նկատողություն է արել, սակայն նրանք չեն լսել եւ բարձրացել են պատի վրա ու ակրոբատիկ հնարքներ կատարել, ինչը հանգեցրել է պատի քանդմանը:
Ռուսաստանցիները ձերբակալել են՝ հնագիտական պեղումները վնասելու համար: Ոստիկանների փոխանցմամբ՝ մինչեւ դատաքննության ավարտը նրանք կալանքի տակ կպահվեն:
Աթենքում գտնվող Ակրոպոլիսն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում:




























