Հոնոլուլուի (Հավայի) քաղաքային խորհրդի անդամներն առաջարկել են հայտնի «Sandy Beach Park» լողափը վերանվանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվին:

Ըստ «MIGnews»-ի, լողափը հայտնի է բոդիսերֆինգի սիրահարների շրջանում: Պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը նույնպես սպորտի այդ տեսակի մեծ սիրահար է: Բացի այդ, Հավայի նահանգն ԱՄՆ նախագահի փոքր հայրենիքն է:

Պարբերականը հիշեցնում է, որ Քալիֆորնիայի իշխանությունները որոշում են ընդունել փակել 3 լողափերը՝ կենտրոնական ափամերձ գոտում սերֆինգիստի վրա շնաձկան հարձակումից հետո: