Հունիսի 23-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 16/1 հասցեի մոտից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Ռադիկ Գ.-ին, որը նույն օրը ժամը 19.30-ին, նշված հասցեում գործող ինտերնետ ակումբում` սեղանի վրայից վերցրել էր 15-ամյա Ռազմիկ Հ.-ի 200.000 դրամ արժողության բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, նրան նկատելով` ոստիկանության ծառայողները հետապնդել, բռնել եւ բերման են ենթարկել բաժին:
Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:


























