Բրիտանիայում կինն ամուսնացել է ինքն իր հետ, հաղորդում է The Guardian-ը:
Գրեյս Գեդլերը ամուսնացել է Գրեյս Գեդլերի հետ Դեւոն կամսության «իդիլիական ֆերմայում»:
Հարսանիքին ներկա է եղել 50 մարդ: Հարսնացուի ծնողները պատմել են, որ աջակցում են իրենց դստերը, ամենագլխավորն այն է, որ նա երջանիկ լինի:
Գրեյսը պատմում է, որ իր որոշ ընկերներ կարծում են, որ ինքն իրեն պահել է «նարցիսի» պես: «իհարկե, երբ հայտարարում ես, որ ամուսնանում ես ինքդ քեզ հետ, դա խոսում է չափից ավելի ինքնասիրահարվածության մասին»,-ասել է Գրեյսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նման որոշում կայացնելուն օգնել է մեդիտացիան եւ մասնակցությունը «Շակտի Տանտրա» հաղորդմանը, որի գաղափարն այն է, որ սեքսուալությունը իքնդ քո հետ համաձայնության մեջ լինելն է:
Թեեւ այդ միությունը չունի իրավական կարգավիճակ Մեծ Բրիտանիայում, «նորապակները» երջանիկ են:




























