ԱՄՆ-ում փրկարարական ծառայությունը փրկել է տղամարդուն, որը փորձել էր ինքնաշեն փչովի փոխադրամիջոցով Ֆլորիդաի ափերից լողալով հասնել Բերմուդյան կղզիներ, փոխանցում է Lenta.ru-ն:
Երբ փրկարարները ցանկացել են օգնել տղամարդուն, վերջինս ուժասպառ վիճակում է եղել:
Ռեզա Բալուչին ճամփորդությունը սկսել էր հոկտեմբերի 1-ին: Երեք օր անց նա մոլորվել էր եւ ակտիվացրել ռադիոազդանշանը: Փրկարարները օգնության էին հասել: Նրա լողացող փոխադրամիջոցը ուղղաթիռով բարձրացրել են եւ հասցրել ափ:
Աղբյուրը նշում է, որ Բալուչին ճամփորդությունը նախաձեռնել էր երեխաների համար բարեգործական միջոցներ հավաքելու նպատակով: Նավարկության ժամանակ նա սնվել է էներգետիկ շոկոլադներով եւ ձուկ որսացել: Փոխադրամիջոցի կառուցվածքը տղամարդուն հնարավորություն է տվել լողալ ծովում: Ներսում նաեւ ճոճացանց է կապած եղել:




























