ՆԱՏՕ-ն կարող է իր ուժերը տեղակայել այնտեղ, որտեղ ցանկանա: Այս մասին, հոկտեմբերի 5-ին, Լեհաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է NBC News-ը:
Լեհաստանում նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կապահովի Դաշինքի անդամ-երկրների պաշտպանությունը Ռուսաստանից, որը վերջին ամիսներին բռնազավթել է Ղրիմի թերակղզին, եւ Արեւմուտքի կողմից մեղադրվում է Ուկրաինա զորքեր ու զենք ուղարկելու մեջ՝ պաշտպանելու համար ռուսամետ գրոհայիններին:
Ըստ աղբյուրի, ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները մեկ ամիս առաջ պայմանավորվել են արագ արձագանքման ուժեր ստեղծելու շուրջ, որոնք մի քանի օրվա ընթացքում կարող են ուղարկվել թեժ կետեր:
Հիշեցնենք, որ Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին: Ֆինլանդիան եւս ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա:




























