Գիտնականները հանգել են եզրակացության, որ երեխաների միջեւ տարիքային մեկուկես տարվա տարբերությունն ապահովում է հուզական մերձություն, եւ քույրերին ու եղբայրներին դարձնում է ոչ միայն հարազատներ, այլ նաեւ ընկերներ, հաղորդում է «ՌՈՍԲԱԼՏԸ»:

Աղբյուրը նշում է, որ ընդհանուր հետաքրքրությունները թույլ կտան երեխաներին ամուր հարաբերություններ ունենալ: Եթե տարբերությունը հինգ տարուց ավելի է, անխուսափելի են կոնֆլիկտներն ու մրցակցությունը: Վատագույնն այն երեխաների դեպքում է, որոնց միջեւ տարիքային տարբերությունն ավելի քան 6 տարի է: Այդ դեպքում դժվար է հուզական կապի հույս ունենալ: Ավելի հավանական է, որ երեխաների միջեւ խորթություն կլինի: