Ջոն Լենոնի կիթառը բրիտանական մայրաքաղաքում հանվել է վաճառքի: Այս մասին գրում է NEWSru-ն:

Աճուրդը սկսվելու է նոյեմբերի 14-ին, համացանցում, եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 23-ը: Մասնագետների գնահատմամբ, գործիքի գինը կարող է հասնել 1 մլն դոլարի:

Կիթառը վաճառքի է հանել Դեւիդ Բիրչը՝ Լենոնի զարմիկը, ով 1967 թվականի նոյեմբերին գործիքը խնդրել էր ազգականներից: Gretsch 6120 կիթառը Ջոն Լենոնի հետ կապված ամենանշանակալի իրն է, որ վերջին 30 տարվա ընթացքում հանվում է աճուրդի: