Եվրամիությունը Չինաստանին եւ Բրազիլիային սպառնացել է առաջիկա հինգ տարիներին վերականգնել ալյումինե նրբաթիթեղի ներմուծման մաքսատուրքը: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Ընդ որում, ըստ աղբյուրի, Հայաստանին ԵՄ սպառնալիքները չեն վերաբերի:
Եվրամիությունը դիտարկում է, մասնավորապես, չինական եւ բրազիլական արտահանողների համար նախկին 30%-ի չափով մաքսատուրքը նորից վերականգնելու հարցը:
2009 թվականին, հայրենական արտադրությունը պաշտպանելու նպատակով, Եվրամիությունը մաքսատուրքեր էր սահմանել չինական, բրազիլական եւ հայկական արտադրողների համար՝ նրանց մեղադրելով դեմփինգի մեջ:




























