Հինգ ուսանողի Մոլդովայից կասկածում են օտարերկրացիների բանկային քարտերից 10 մլն դոլարի հափշտակման մեջ, հաղորդում է «MIGnews»-ը՝ վկայակոչելով մոլդավական գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
Գերատեսչության տվյալներով՝ հաքերները գործել են 2011թ.-ից: Նրանց զոհերն են դարձել ԱՄՆ-ի եւ Եվրամիության բնակիչները: «Կասկածյալների բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է 21 տեղեկատվական համակարգ, 16 սթիքր ու հիշողության քարտ, 34 կոշտ սկավառակ, տեղեկության 55 օպտիկական կրիչ, երկու բջջային, 6 3G մոդեմ եւ այլ տեխնիկա»,- հաղորդել են գլխավոր դատախազությունում: Գործի առթիվ հետաքննությունը շարունակվում է:




























