ԱՄՆ Գերագույն դատարանը հոկտեմբերի 6-ին թույլատրել է նույնասեռ ամուսնություններ գրանցել ամերիկյան եւս հինգ նահանգների՝ Վիրջինիայի, Օկլահոմայի, Յուտայի, Վիսկոնսինի եւ Ինդիանայի բնակիչներին: Այս մասին գրում է Reuters-ը:

Նշենք, որ ավելի վաղ Գերագույն դատարանն առանց մեկնաբանության մերժել էր այդ նահանգների արտակարգ բողոքարկումը, որով պահանջվում էր վերականգնել նույնասեռ միությունների գրանցման արգելքը:

Այսպիսով, ուժի մեջ են մտել տեղական դատարանների վճիռները, որոնք ավելի վաղ որոշում էին կայացրել սեռական փոքրամասնությունների օգտին: Շուտով նման իրավունք կստանան եւս վեց նահանգների՝ Վայոմինգի, Կոլորադոյի, Քանզասի, Հյուսիսային Քարոլինայի եւ Արեւմտյան Վիրջինիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այսպիսով, նահանգների թիվը, որտեղ թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները, կհասնի 24-ի:

Նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են աշխարհի 15 պետություններում, որոնցից վերջիններն են Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Ֆրանսիան եւ Բրազիլիան: Այդ միությունները թույլատրված են նաեւ Մեքսիկայի մի շարք նահանգներում: