Եվրամիության հակամենաշնորհային մարմինը Amazon ընկերության դեմ վարույթ է սկսել հարկերից խուսափելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ ընկերությունը կասկածվում է ԵՄ տարածքում ստացած եկամուտները քողարկելու մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԵՄ մրցակցության հարցերով հանձնաժողովը 2003 թ. տեղեկություն էր խնդրել Լյուքսեմբուրգում  ընկերության գրասենյակի գտնվելու մասին, որին է պատկանում Amazon-ի շահույթի մեծ մասը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային քննություն էր սկսել այն համաձայնագրերի նկատմամբ, որոնք Apple, Starbucks եւ Fiat ընկերությունները կնքել էին մի շարք եվրոպական երկրների հարկային մարմինների հետ: