Եվրամիությունը Մեծ Բրիտանիային թույլ է տվել նոր ատոմային էլեկտրակայան կառուցել «Հինքլի Փոինթում» (Սոմերսեթ կոմսությունում)՝ Թագավորության կառավարությանը 35 տարով 14 մլրդ ֆունտ ստեռլինգի օգնություն  հատկացնելով, գրում է «Վզգլյադը»:

Աղբյուրը նշում է, որ եվրահանձնաժողովը դրական որոշում է կայացրել ԱԷԿ-ի շինարարության վերաբերյալ` չնայած որ ԵՄ երկրներից հինգ հանձնակատար դեմ են արտահայտվել տվյալ նախագծին: Նոր ատոմակայանը ապահովելու է Բրիտանիայի էլեկտրականության շուրջ 7%-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ատոմակայանի գլխավոր կապալառուն ֆրանսիական էներգետիկ Electricite de France ընկերությունն է: Սպասվում է, որ այնտեղ կկառուցվի  երկու բլոկ` եվրոպական երրորդ սերնդի ջրային ռեակտորներով: Նախատեսվում է, որ կառուցված ԱԷԿ-ը էլեկտրականություն կսկսի արտադրել 2023թ.-ից: