Եկատերինբուրգի մաքսայինները առգրավել են Չինաստանից բերված փափուկ խաղալիքների չափաբաժինը՝ ավելի քան 7000 հատ: Այդ մասին գրում է «Lenta.ru»-ն ու նշում է, որ  առիթ է ծառայել այն հանգամանքը, որ խաղալիքներն նվագարկում էին երաժշտական ստեղածգործություններ՝ առանց համապատասխան թույլտվության:

Երաժշտական ստեղծագործությունների հեղինակները տեղեկացվել են խախտումների մասին: Այս պահին մաքսային ծառայությունը լուծում է վարչական իրավախախտման մասին գործի հարուցման հարցը՝ ՌՖ ՎՕ 7.12 հոդվածի 1-ին մասի համաձայն:

Խաղալիքների արժեքը կազմում է մոտ 1.5 մլն ռուբլի: