Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի ՆԳՎ-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հետախուզման վերաբերյալ հաղորդում է ստացվել, որ Ուկրաինայի քր. օր.-ի 115 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով /սպանություն/ 2005 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզման մեջ գտնվող, 28-ամյա Արմեն Ռուբիկի Անտոնյանն իրականում 30-ամյա Արմեն Լեւոնի Չիչյանն է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երեւանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Երեւան քաղաքի դատախազություն: