Հոկտեմբերի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքի եւ սոցիալական բնագավառներում երկու պետությունների միջեւ համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել պայմանագրային դաշտը, մասնավորապես բանակցություններ սկսել երկու երկրներում բնակվող անձանց կենսաթոշակների եւ սոցիալական այլ վճարումների սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ:

Նշյալ համաձայնագիրը կհստակեցնի կենսաթոշակների հաշվարկի, այդ թվում դրանում՝ մյուս երկրում ունեցած աշխատանքային ստաժը ներառելու կարգը: