Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են Guerreros Unidos կարտելի առաջնորդ Սիդրոնիո Կասարուբիաս Սալգադոյի ձերբակալության մասին։ Քննությունը կարծում է, որ նա պատասխանատու է 43 ուսանողների անհետացման համար, փոխանցում է Agence France-Presse-ը։

Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլիո Կարամը հայտնել է, որ կարտելի պարագլխի ձերբակալությունը թույլ կտա առաջընթաց գրանցել սեպտեմբերի 26-ին Իգուալում ուսանողների անհետացման գործում։  Այդ օրը ոստիկանությունը եւ հանցագործները հարձակվել էին ուսանողական ցույցի վրա, տեղում սպանվել էր վեց մարդ, եւս 43 ուսանող անհետացել էին, փոխանցում է  Gazeta.ru-ն։

Ավելի ուշ քաղաքի սահմաններից դուրս հայտնաբերվել էր զանգվածային գերեզման՝ 28 մարմիններով։ Բացի դրանից,  Իգուալի ոստիկանության հետ կապված վարձու մարդասպանների երկու հանցախումբ խոստովանել էին 43 ուսանողներից 17-ի սպանությունը։