Անցած ամիս Հայկական Համագումարի Հյուսիսային Կալիֆորնիայի Տարածաշրջանային Խորհուրդը Ցեղասպանությունների ճանաչման կոմիտեի, Ռուանդայի ցեղասպանության կոմիտեի եւ Միջազգային ներման կազմակերպության հետ համատեղ միացել են թամիլական համայնքին հարգանքի տուրք մատուցելու 40.000 զոհված թամիլների հիշատակին, ովքեր 2009 թվականի մայիսին սպանվել էին Շրի Լանկայի ոստիկանական ուժերի կողմից:
Այդ իրադարձությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ հարկավոր է կանխարգելել մարդկային դաժանությունները այլ մարդկանց նկատմամբ, ինչպես նաեւ կարեւորում է ցեղասպանությունների դատապարտումը որտեղ եւ երբ էլ այն տեղի ունեցած չլինի:
«Բոլոր պատմությունները, որոնք հնչեցին հիշատակման արարողության ժամանակ ապշեցուցիչ էին. հատկապես ապշեցրեց նմանությունը Հայոց Ցեղասպանությանը` անմեղ մարդկանց մահը եւ աննկարագրելի ազդեցությունը, որն այն ունեցավ կենդանի մնացածների ու ողջ համայնքի հետագա կյանքի վրա»,- ասել է ՀՅՏԽ-ի անդամ Պիտեր Ֆեդերիկոն:
«Այս համայնքները, որոնք իրենց ցեղասպանության հետ կապված խնդիրներ ունեն, ոգեշնչում եւ քաջալերում են ստանում հայկական համայնքից: Միավորումը այս խմբերի հետ, որոնք մեր պայքարի նույն ճանապարհն են անցնում, ուժեղացնում էեւ իրենց վճռականությունը, եւ մերը, եւ ապագա ցեղասպանությունների կանխարգելման համընդհանուր ձգտումը»,- նշել է Ֆեդերիկոն ու հավելել. «Ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համար մենք պետք է միավորվենք մյուսների հետ եւ ակտիվորեն բարձրացնենք ցեղասպանությունների մասին կրթվածության մակարդակը, իրազեկվածությունը եւ հաստատումը»:


























