Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը վերջին 4 տարիների ընթացքում մոտ 200 բանտարկյալ է սխալմամբ ազատ արձակել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ազատ արձակվածների մեծ մասը օրենքի ծանր խախտումների համար են դատապարտված եղել:

Արդարադատության նախարարության զեկույցում նշված սխալների թվում են վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտող դատապարտյալների կրկնակի ձերբակալման, ազատազրկման ժամկետի ոչ ճիշտ հաշվարկների հետ կապված խնդիրները:

Աղբյուրը չի նշում՝ քանի դատապարտյալ  է վերադարձվել բանտ: