Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է ծաղրածուի հագուստով 14 դեռահասների: Նրանց մոտ խաղալիք ատրճանակներ, դանակներ եւ բեյսբոլի մականներ են գտել: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ կեղծ ծաղրածուները ձերբակալվել են Դագ նավահանգստային քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի կայանատեղում: Ձերբակալությունը կատարվել է զինված ծաղրածուների դեմ բազմաթիվ բողոքներից հետո:
Չար ծաղրածուի հագուստ հագնելու եւ անցորդներին սպառնալու ֆենոմենը Ֆրանսիայի հյուսիսում ծագել է հոկտեմբերի սկզբին: Աղբյուրը հիշեցնում է, որ Բետյունում տղամարդը դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման անցորդներին սպառնալու համար. նա հագած էր եղել կրկեսի ծաղրածուի հագուստ:




























