Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբխազներին եւ օսերին առաջարկում է ինքնավարություն եւ հանգիստ ապագա, սակայն միասնական, ուժեղ Վրաստանի կազմում, հայտնում է «Վրաստան օնլայնը»:

«Վրաստանը երկար ժամանակ է անցել: Ռազմական գործողությունները յուրաքանչյուրիս կյանքում ծանր հետք է թողել: Կան գյուղեր, որոնք մեր հայրենակիցները չեն լքում եւ շարունակում են ապրել ծանրագույն պայմաններում: Մենք դրանք անուշադրության չենք մատնել՝ 39 գյուղերում արդեն վերականգնել ենք ոռոգման ջրի տրամադրումը, բարեկարգվել են ճանապարհները, բոլոր 58 գյուղերը գազաֆիկացվել են: 50 գյուղերի 11 000 բնակիչները ձմռանը ջեռուցելու համար 200-ական լարի օգնություն են ստացել», - տեղեկացրել է վարչապետը:

«Դուք ցանկանում եք ինքնավար հանրապետություն, մենք ձեզ նույն բանն ենք առաջարկում. Ինքնավարություն, սակայն միասնական, ուժեղ Վրաստանի տարածքում: Սա եւս մեկ եղբայրական եւ բարեկամական առաջարկություն է», - եզրափակել է Ղարիբաշվիլին: