Ռուս քննիչները բացահայտել են Տյումենի «Բաքու» սրճարանի մատուցողի սպանության գործը: Պարզվում է, որ Գեորգի Օ.,-ն, ում խոշտանգել են մահացածի հարազատները, այդ հանցագործության հետ առնչություն չի ունեցել, հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսին Տյումենի «Բաքու» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Վեճի ժամանակ պատահաբար վիրավորվել է մատուցողը: Կռվի մասնակցիներից մեկը՝ Գեորգին, նույնպես դանակի հարված է ստացել: Հիվանդանոցում Գեորգին պատահաբար հանդիպել է մատուցողի չարացած հարզատներին: Կարծելով, որ վերջինս էլ հենց մարդասպանն է, ագրեսիվ ամբոխը դատաստան է տեսել վերջինիս հետ:



























