Իսրայելի ուժայինները հոկտեմբերի 28-ին կալանավորել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Սայիդ Աբու ալ Բահային, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  պաղեստինյան մամուլը:

Ըստ աղբյուրի` ՀԱՄԱՍ-ի առաջնորդին ձերբակալել են Հորդանան գետի Արեւմտյան ափին: Իսրայելցի  զինվորականները վաղ առավոտյան ներխուժել են Աբու ալ-Բահայի տուն, բռնել նրան եւ տարել անհայտ ուղղությամբ` Արեւմտյան ափի մայրաքաղաք Ռամալայի հարեւանությամբ գտնվող  Բեյթունիա բնակավայրում ստուգայցի ժամանակ: 

ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան իսլամական շարժում է եւ քաղաքական կուսակցություն, որն իշխում է Գազայի հատվածում: Շարժումը հիմնադրվել է 1987 դեկտեմբերին: