911 «թեժ գիծ» կանչի արձագանքման համար Հայաստանի ԱԻՆ-ին ավելի շատ վառելիք է հարկավոր: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ ծառայությունը ամբողջ հանրապետությունից օրական ոչ ավել, ոչ պակաս 6-8 հազար զանգ է ստանում: Այդ բոլոր զանգերին հետեւում են մեկնումներ, իսկ մեքենաների համար նախատեսված վառելիքը բավականացնում է միայն 46%-ով: Նախարարության ընդհանուր բյուջեն 2015թ. կկազմի 255 մլն դրամ (620 հազար դոլար), սակայն ԱԻՆ-ին առնվազն 500 մլն դրամ է անհրաժեշտ:

Նախարարության նյութական հատկացումների ոչ պակաս մասն են կազմում նաեւ տեխնիկան եւ օտարերկրյա ուսուցողական դասընթացները: «Այսպես, մեր 78 բաժինները Շվեյցարիայի աջակությամբ հագեցվել են արտասահմանյան տեխնիկայով: Մեր շվեյցարացի գործընկերները նաեւ օգնել են հրշեջներին վերապատրաստել՝ որպես հրշեջ-փրկարաներ», - հստակեցրեց Երիցյանը: Բացի այդ, ԱԻՆ-ի միջոցներով ավարտին կհասցվի Ղարաբաղի, ինչպես նաեւ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի ճգնաժամային կենտրոնների շինարարությունը: «2015թ. մենք ամբողջությամբ ծրագրում ենք ավարտին հասցնել տարածքային կենտրոնների շինարարությունը», - հավելեց Երիցյանը: