Չինաստանը, որտեղ նկատվում է եկամտի աճ եւ միջին խավի ընդլայնում, պատասխանատու է թունա ձկան օվկիանոսային պաշարների կրճատման համար:  Չինացիները վայելում են նրբահամ հում ձկան բացառիկ ճաշատեսակները, փոխանցում է «Վեստին»: 

Ըստ աղբյուրի՝ անհետանում են նաեւ հազվադեպ բացառիկ փափկամարմինների շատ տեսակներ, որոնց հարկավոր է առնվազն հինգ տարի՝ իրենց խեցիներում անհրաժեշտ համային վիճակի հասնելու համար:

89-ամյա հայտնի սուշի-մաեստրո Ձիրո Օնոն վստահ է, որ ճապոնական սուշիի որակն առաջիկայում անփոփոխ պահել չի կարող նաեւ ինքը: «Ոչ մի կասկած չկա, որ ապագայում սուշին միանգամայն այլ համի կլինի:  Մենք պարզապես չենք կարող հայթայթել այն բաղադրատարրերը, որոնք օգտագործում ենք այժմ: Որոշ ժամանակ առաջ ես կանխատեսել էի, որ առաջիկա հինգ տարում սուշիի պատրաստման հումքն ամբողջությամբ կփոխվի:  Եվ ահա այժմ մենք տեսնում ենք, որ հենց դա էլ տեղի է ունենում», - նշել է նա: