Ոչ իշխանական եռյակի էներգիան բավականացնում է միայն նրան, որ շարունակի իր ընթացիկ գործունեությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, կառավարության շենքում լրագրողներին հայտնել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նման իրավիճակում առիթ չկա խոսելու, որ նրանց շուրջ ամեն բան տաքացել, կամ առավել եւս թեժացել է»,-ասել է Աշոտյանը՝ ակնարկելով եռյակի ամառային հայտարարությունը, թե Հայաստանին «քաղաքական թեժ աշուն» է սպասում:

Հարցին, թե արդյոք նման էներգետիկա ունի իշխող ՀՀԿ-ն, Աշոտյանը պատասխանել է. «Իսկ չի երեւո՞ւմ: Հիմա ես տաքացնում եմ 15 մարդու»: