Ցածր հասակը, իհարկե, Ալցհեյմերի հիվանդության առաջացման միակ պատճառը չէ: Այն, թերեւս, այնպիսի գործոնների հետեւանք է, ինչպիսիք են վաղ մանկության տարիներին հաղթահարած հիվանդությունները, զարգացման անբարենպաստ պայմանները, վատ սնունդը եւ հոգեսոցիալական սթրեսը: Ըստ Zee News-ի, այս ամենը հանգեցնում է մտագարության զարգացման:
Գիտնականները վերլուծել են 18 հետազոտությունների արդյունքները: Նրանք հայտնաբերել են, որ ցածր հասակը կապված է մտագարության հետ: Հարաբերակցությունն ավելի մեծ է տղամարդկանց շրջանում: Հետազոտողները հաշվի են առել մասնակիցների սոցիալ-տնտեսական կարգավիճակը մանկության տարիներին եւ հասուն տարիքում, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններ, ներառյալ՝ ճարպակալումը, ծխելը, սիրտ-անոթային համակարգի վիճակն ու խրոնիկ հիվանդություները:
MedDaily-ի փոխանցմամբ, գիտնականները ծրագրում են շարունակել ուսումնասիրել, թե ինչպես են կենսապայմաններն ու մանկության տարիներին առողջության վիճակն ազդում մտագարության առաջացման վտանգի վրա: Առայժմ նրանք պնդում են նախադպրոցական կրթության որակի բարձրացման, դաստիարակության եւ պարտադիր պատվաստման հարցում:



























