Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը պատմել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Lenta.ru-ն հայտնում է, որ նախարարն այդ մասին գրել է Twitter-ում:
«Ես հպարտությամբ հայտարարում են, որ ես գեյ եմ: Հաջողություն բոլորիդ: Գիտեմ՝ այժմ մեգահիստերիա կսկսվի», - հայտարարել է նա: Լատվիայի ԱԳՆախարարը նաեւ հատկանշել է իր երկրում բոլոր տեսակի միությունների համար իրավական հիմք ստեղծելու կարեւորությունը: «Կպայքարենք դրա համար», - նշել է նախարարը:
Աղբյուրը նշում է, որ 2011 թ. մամուլում տեղեկություն էր հայտնվել Լատվիայում նույնասեռական միություններն օրինականացնելու օրինագիծ մշակելու մասին: Սակայն օրինագիծը խորհրդարանի կողմից հաստատում չի անցել։
Ավելի վաղ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը խոստովանել էին նաեւ մի շարք այլ հայտնի եվրոպացի քաղաքական գործիչներ, օրինակ՝ Գերմանիայի նախկին արտգործնախարար Գիդո Վեստերվելեն եւ Բեռլինի բուրգոմիստր Կլաուս Վովերայթը: Օրերս նման հայտարարություն էր արել նաեւ ամերիկյան Apple ձեռնարկության ղեկավար Թիմ Քուքը:



























